Ատոմը տարրի փոքրագույն մասնիկն է, որը պահպանում է տարրի հիմնական հատկությունները: Ատոմի չափերը պատկերացնելու համար ասենք, որ սովորական կետի տրամագիծը կազմելու համար կպահանջվեր ավելի քան 4 մլրդ ատոմ: Տարբեր տարրերի ատոմները տարբեր են: Քիմիական ռեակցիաների ժամանակ տարբեր նյութերի ատոմները միանում և կազմում են բոլորովին նոր նյութեր՝ միացություններ: Օրինակ՝ ջուրը 2 տարրերի՝ ջրածնի և թթվածնի միացություն է. ջրի մոլեկուլը բաղկացած է թթվածնի 1 և ջրածնի 2 ատոմներից: